Յուրգեն Կլոպը խոսել է Ռոբերտո Ֆիրմինոյի առողջական վիճակի մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյի վիճակի մասին։

«Մենք նույնիսկ չգիտեինք, որ Բոբին ինչ-որ խնդիր ուներ, քանի դեռ նա անհարմար էր զգում «Ինտերի» հետ խաղից հետո:

Մենք մտածեցինք, որ դա մանրուք է, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ֆիրմինոն մկանային վնասվածք է ստացել։

Պետք է ամեն ինչ վերլուծենք ու հասկանանք, թե որքան կտևի վերականգնումը։ Դեռ չգիտեմ, թե երբ նա կվերադառնա խաղադաշտ»,- Կլոպի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։