«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ասել է, որ կիսապաշտպան Մարտին Էդեգորը կարող է ապագայում դառնալ «զինագործների» ավագը։
«Մարտինն ունի բոլոր որակները թիմի ավագ դառնալու համար: Նա կարևոր է թիմի համար, նրան բոլորը սիրում են։
Մարտինը հաճելի, համեստ տղա է, ով մեզ երևում է այնպիսին, ինչպիսին կա: Բնական է, որ նա ապագայում կդառնա թիմի ավագը»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։