Իտալիայի Ա Սերիայի 26-րդ տուրի խաղում «Լացիոն» ոչ-ոքի խաղաց «Ուդինեզեի» հետ։
«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է հանդիպումը.
«Լավ խաղ էր՝ հաշվի առնելով, որ մենք կորցրել ենք կարևոր ֆուտբոլիստների և վերջին հանդիպումն անցկացրել ընդամենը 72 ժամ առաջ։
Նման գոլեր բաց չէինք թողնի, եթե ավելի շատ ժամանակ ունենայինք մարզվելու համար։ Մենք պետք է աշխատենք մանրուքների վրա:
Եթե չլինեին եվրագավաթների հանդիպումները, ապա «Լացիոն» արդեն կպայքարեր Ա Սերիայի լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար, Սարրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։