Հայտնի է, թե ինչ պայմանագիր կառաջարկի «Յուվենտուսը» Պաուլո Դիբալային

«Յուվենտուսը» և հարձակվող Պաուլո Դիբալան շարունակում են բանակցությունները նոր պայմանագրի շուրջ։

Ինչպես հայտնում է Calciomercato.com-ը, ակումբը պատրաստ է ֆուտբոլիստին տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր առաջարկել, սակայն ղեկավարությունը պահանջում է, որ Դիբալայի գործակալ Խորխե Անտունը համաձայնի հրաժարվել գործարքի համար իրեն տրամադրվող միջնորդավճարի զգալի մասից:

Արգենտինացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը։

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա հարձակվողը «Յուվենտուսի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: