Խոսե Բորդալաս. «Իհարկե, ես հիասթափված և զայրացած եմ»

«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Խոսե Բորդալասը խոսել է Լա Լիգայում «Բարսելոնայից» կրած պարտության մասին (1:4).

«Ամաչում եմ մեր երկրպագուներից, նրանք արժանի չեն դրան: Մենք կարող ենք պարտվել, բայց ոչ այս հաշվով։

Ես հավակնություններ ունեմ, ցանկանում եմ բարելավել մեր արդյունքները։ Հիմա մեզ համար բարդ շրջան է, իհարկե, ես հիասթափված և զայրացած եմ:

Սա այն չէ, ինչ ես սպասում էի, երբ եկա ակումբ»,- Բորդալասի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Այս մրցաշրջանում «Վալենսիան» Լա Լիգայի 25 խաղում վաստակել է 30 միավոր, թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը։