Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանա ակումբից, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի տեղեկություններով՝ 32-ամյա ուելսցին մադրիդյան թիմից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով։
Հաղորդվում է, որ նա առաջարկներ է ստացել Պրեմիեր Լիգայի և MLS-ի ակումբներից։
Այս մրցաշրջանում Բեյլը «Ռեալի» կազմում անցկացրել է 5 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։