Խամես Ռոդրիգես. «Ես ցանկանում էի ավելի երկար մնալ «Էվերթոնում»»

Կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը խոսել է «Էվերթոնի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հետ ունեցած կոնֆլիկտի մասին։

«Ես ցանկանում էի ավելի երկար մնալ «Էվերթոնում»: Սա տպավորիչ ակումբ է, մենք հիանալի երկրպագուներ ունեինք, բայց ես հանդիպեցի մի մարզչի, որն ինձ վրա հույս չէր դնում:

Ես ուզում էի մնալ ակումբում»,- ասել է Ռոդրիգեսը: