«Մանչեսթեր Սիթին» բանակցություններ է վարում հարձակվող Ռահիմ Ստերլինգի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ։
Քաղաքացիների գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան աջակցում է այս որոշմանը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այժմ կողմերը շարունակում են բանակցային գործընթացը։ Գլխավոր մարզիչը ներգրավված չէ, բայց Խոսեպը ցանկանում է, որ Ռահիմը մնա թիմում։
27-ամյա անգլիացու պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։
Այս մրցաշրջանում Սթերլինգը բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: