«Բարսելոնան» բանակցություններ է վարում Ռոնալդ Արաուխոյի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ:
Ակումբի համար առաջնահերթություն է պաշտպանի հետ պայմանագրի երկարաձգումը։
Կատալոնացիներն արդեն առաջին առաջարկն են արել ուրուգվայցուն, սակայն համաձայնություն դեռ ձեռք չի բերվել։ Այնուամենայնիվ, կողմերի դիրքորոշումները համընկնում են։
Սկզբում «Բարսան» Արաուխոյին առաջարկել է տարեկան 3 միլիոն եվրո, սակայն 22-ամյա ֆուտբոլիստին այս պայմանները չեն բավարարել։ Ֆուտբոլիստը կարծում է, որ ավելիին է արժանի։
Միաժամանակ, Արաուխոն պատրաստ է երկարաձգել պայմանագիրը: