«Թոթենհեմի» վինգեր Դեյան Կուլուշևսկին խոսել է թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ համատեղ աշխատանքի մասին:
«Զարմանալի է աշխատել Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ: Նա միայն ցանկանում է հաղթել: Կոնտեն հիանալի մենթալիտետ ունի, մենք անհավանական աշխատանք ենք կատարում մարզումների ժամանակ»,- շվեդ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի թվիթերյան էջը:
Հիշեցնենք, որ Կուլուշևսկին այս տարվա հունվարին է «Յուվենտուսից» վարձակալական հիմունքներով տեղափոխվել լոնդոնյան ակումբ: