«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը խոսել է այն լուրերի մասին, որ ինքը մոտ ապագայում կարող է հեռանալ կատալոնական ակումբից։
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրում էին, որ հոլանդացի ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել «Բավարիայում»։
«Ուրախ եմ «Բարսելոնայում» խաղալու համար: Սա իմ երազանքն էր, ինձ դուր է գալիս խաղալ այստեղ։ Եվ ես ցանկանում եմ երկար տարիներ մնալ այստեղ»,- կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի թվիթերյան էջը։
Այս մրցաշրջանում Դե Յոնգը Լա Լիգայում անցկացրել է 19 հանդիպում և իր ակտիվում ունի 2 գոլ ու նույնքան ասիստ: