Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է թարմացնել թիմի կազմը

Մադրիդի «Ռեալն» ամռանը կարող է ազատվել թիմի մի շարք փորձառու ֆուտբոլիստներից։

Ինչպես հայտնում է Marca պարբերականը՝ «արքայական» ակումբը չի երկարաձգի վինգեր Գարեթ Բեյլի, պաշտպան Մարսելոյի և կիսապաշտպան Իսկոյի հետ ավարտվող պայմանագրերը:

Բացի այդ, «սերուցքայինները» կարող են փորձել վաճառել եզրային հարձակվող Էդեն Ազարի տրանսֆերը։ Մարկո Ասենսիոյի ապագան նույնպես անորոշ է:

«Ռեալն» ակնկալում է, որ ակումբից կհեռանան նաև պաշտպան Խեսուս Վալյեխոն, կիսապաշտպան Դանի Սեբալյոսը և հարձակվող Մարիանո Դիասը: