Շաբաթ օրը՝ փետրվարի 19-ին, կայացավ Անգլիայի առաջնության 26-րդ տուրի «Լիվերպուլ» – «Նորվիչ» հանդիպումը։ Այն ավարտվեց մերսիսայդյան ակումբի հաղթանակով՝ 3։2 հաշվով։
«Լիվերպուլն» այժմ իր հաշվին ունի 100 գոլ բոլոր մրցաշարերում: Այսպիսով, Յուրգեն Կլոպի թիմը դարձավ եվրոպական թոփ-5 առաջնություններում երկրորդը «Բավարիայից» հետո, որն այս մրցաշրջանում 100 գոլ է խփել:
«Լիվերպուլը» 25 խաղում վաստակած 57 միավորով 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում Պրեմիեր Լիգայում՝ առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջելով 6 միավորով։