Սերխիո Ագուերոն խոսել է «Բարսելոնա» տեղափոխության պատճառների մասին:
«Չեմ ափսոսում, որ չեմ վերադարձել «Ինդեպենդիենտե»: Ես ծրագրում էի կարիերաս ավարտել այնտեղ, բայց գիտեի, որ դեռ լավ ֆիզիկական մարզավիճակում եմ՝ 2 տարի «Բարսելոնայում» անցկացնելու համար։
Ես չէի կարող հրաժարվել։ Ես ուրախ էի, որ կգնամ «Բարսելոնա» և կխաղամ Լեո Մեսսիի հետ։ Ակնհայտ է, որ դա գումարի համար չէր:
Մենք պարտվեցինք «Ռեալին», բայց ես գոլ խփեցի նրանց։ Կարող եմ պատմել, որ վերջին գոլը խփեցի «Ռեալի» դարպասը»,- ասել է «Բարսայի» նախկին հարձակվողը Radio 10-ին: