Էմերսոնը պատմել է, թե ինչու հունվարին չվերադարձավ «Չելսի»

«Չելսիի» պաշտպան Էմերսոնը, ով վարձավճարով հանդես է գալիս «Լիոնում», բացատրել է, թե ինչու ձմեռային տրանսֆերային պատուհանում ժամկետից շուտ չի վերադարձել լոնդոնյան ակումբ։

«Ես չվերադարձա «Չելսի», քանի որ խոստացել էի Ժունինյոյին, որ կմնամ մինչև մրցաշրջանի ավարտը։ Ես խոսքի տեր մարդ եմ։ Ինձ դուր է գալիս «Լիոնը», ես ցանկանում եմ խաղալ այս թիմում։

Չգիտեմ, թե ինչ կլինի հաջորդ մրցաշրջանում։ Դժվար է ասել, քանի որ ամեն ինչ կախված է ակումբներից, բայց ես երջանիկ եմ «Լիոնում»»,- Էմերսոնի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: