«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է Պրեմիեր Լիգայի հերթական տուրի խաղում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակի (3:2) մասին, որում նա դուբլի հեղինակ դարձավ:
«Անհավանական խաղ էր: Մենք այնքան շատ աշխատեցինք: Երկրորդ խաղակեսում մենք երկար ժամանակ 2:1 հաշվով հաղթում էինք։ Նշանակված 11-մետրանոցը տեսնելը ցավալի էր, բայց պետք է արժանին մատուցել տղաներին՝ վերջում գոլային հերթական հնարավորությունը ստեղծելու համար:
Մենք պետք է եղանակ գտնեինք մեր մրցաշրջանը հունի մեջ վերադարձնելու համար: Այսօրվա ստացած արդյունքն իսկապես յուրահատուկ է։ Միանշանակ հաճելի էր գոլեր խփելը: Մենք հիանալի խաղացինք»,- Քեյնի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը: