Յուրգեն Կլոպ. ««Լիվերպուլը» լավ խաղաց և հրաշալի գոլեր խփեց»

Յուրգեն Կլոպը գոհ է մնացել Անգլիայի առաջնության 26-րդ տուրում «Լիվերպուլի»՝ «Նորվիչի» նկատմամբ տարած հաղթանակից (3:1):

«Այս խաղում եղան վառ պահեր, խաղը հետզհետե ինձ դուր եկավ։ «Նորվիչը» լավ հանդիպում անցկացրեց, խորը պաշտպանվեց, հակագրոհներ անցկացրեց և դժվարացրեց մեզ կյանքը։

Առաջին գոլից առաջ մենք պահեր ունեինք, և հանդիպումը կարող էր լրիվ այլ կերպ ընթանալ, բայց անդրադարձը («Նորվիչի» դարպասին) իր դերը խաղաց: Սակայն իմ տղաները հրաժարվում են հանձնվել: Մենք կարողացանք օգտակար փոխարինումներ կատարել, և դրանք որոշիչ ազդեցություն ունեցան խաղի վրա։ Մենք իսկապես լավ խաղացինք և հիանալի գոլեր խփեցինք։

Սալահի 150-րդ գոլն անհավանական, հիանալի արդյունք է: Այսօր նա խաղաց իր համար անծանոթ դիրքում և իրեն բացառիկ լավ դրսևորեց, իսկ հետո տեղափոխվեց իր սովորական դիրքը և կրկին հիանալի տեսք ուներ»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում BBC-ն: