Ռոմելու Լուկակուն Պրեմիեր Լիգայի հակառեկորդ է սահմանել

Անգլիայի առաջնության 26-րդ տուրի խաղում «Չելսին» հաղթեց «Քրիսթալ Փելասին»։ Հանդիպումը տեղի ունեցավ Լոնդոնի «Սելհերսթ Պարկ» մարզադաշտում և ավարտվեց «ազնվականների» 1։0 հաշվով հաղթանակով:

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն ամբողջական հանդիպում անցկացրեց, որի ընթացքում միայն 7 անգամ է դիպչել գնդակին։ Բելգիացի ռմբարկուն Պրեմիեր Լիգայի հակառեկորդ է սահմանել գնդակի հպումների թվով՝ այն խաղացողների շրջանում, ովքեր մասնակցել են ամբողջ հանդիպմանը, հայտնում է OptaJoe թվիթերյան էջը։

Դա վատագույն ցուցանիշն է 2003/2004 մրցաշրջանից ի վեր, երբ առաջին անգամ սկսվեց նման վիճակագրություն հավաքվել։