«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն ապաքինվել է վնասվածքից։
22-ամյա ֆուտբոլիստը բաց էր թողել «Նապոլիի» դեմ Եվրոպայի Լիգայի փլեյ-օֆֆի խաղը (1:1) թեթև վնասվածքի պատճառով:
Նախօրեին ուրուգվայցին մարզվել է «կապտանռնագույնների» ընդհանուր խմբում։ Պաշտպանն ընդգրկված է այսօր կայանալիք «Վալենսիայի» դեմ խաղի հայտացուցակում, որը տեղի է ունենալու Երևանի ժամանակով 19:15-ին:
https://twitter.com/FCBarcelona_cat/status/1495082174357331969