Պեպ Գվարդիոլան՝ «Թոթենհեմից» կրած պարտության մասին. ««Ման. Սիթին» լավ խաղաց»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Անգլիայի առաջնության 26-րդ տուրի խաղում «Թոթենհեմից» կրած տնային պարտությունը (2:3):

«Այն բանից հետո, երբ մենք սկսեցինք զիջել հաշվի մեջ, «Թոթենհեմը» սկսեց պաշտպանվել շատ խորը և կոմպակտ: Դա անհավանական էր: Նրանք չեն կորցնում գնդակը՝ այն հասցնելով Քեյնին, և կարող են հակագրոհներ անել՝ կազմում ունենալով Սոնին և Կուլուշևսկուն:

Սակայն կարծում եմ, որ մենք լավ խաղացինք։ Մենք բազմաթիվ պահեր ստեղծեցինք։ Թիմի մասին վատ բան չեմ կարող ասել, քանի որ ամբողջ հանդիպման ընթացքում մենք խաղի մեջ էինք։ Սակայն դժվար էր։

Բոլորը գիտեն, թե ինչ է հաղորդում Հարի Քեյնը խաղին: Մենք պետք է ավելի շատ գոլեր խփենք»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։