ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ամփոփել է Ֆրանսիայի առաջնության 27-րդ տուրի «Նանտի» դեմ հանդիպման (1:3) արդյունքը:
«Մենք շատ բարկացած ենք և, իհարկե, շատ հիասթափված արդյունքից: Լավ խաղացինք, դրական պահեր եղան, բայց պարտվեցինք, քանի որ նրանք ավելի արդյունավետ էին մեր դարպասի մոտ։ Մենք չափից շատ ենք վճարում այս իրավիճակի համար, ինձ համար շատ դրական կողմեր կան, բայց երբ 1:3 հաշվով պարտվում ես «Նանտին», դրանք դժվար է գտնել: Սակայն մեր խնդիրն է գտնել և լուծել այն խնդիրները, որոնք ունեցանք այսօր երեկոյան»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։