SERIE A. «Ռոման» առանց Մխիթարյանի ոչ-ոքի խաղաց «Վերոնայի» հետ (VIDEO)

Իտալիայի առաջնության 2021/22 խաղարկության 26-րդ տուրի շրջանակում «Ռոման» Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում ընդունել էր «Վերոնային»: «Գայլերն» արդյունավետ ոչ-ոքի խաղացին: «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված չէր այս հանդիպման հայտացուցակում:

Իտալիայի Ա Սերիա

«Ռոմա» – «Վերոնա» 2:2 (0:2)

0:1 Անտոնին Բարակ (5)

0:2 Ադրիեն Տամեզ (20)

1:2 Քրիստիան Վոլպատո (65)

2:2 Էդոարդո Բովե (84)

Այս արդյունքից հետո «Ռոման» վաստակած 41 միավոր ունի և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղը: «Վերոնան» 37 միավորով 9-րդ հորիզոնականում է: