Հարի Քեյնը դեռևս հետաքրքրված չէ «Թոթենհեմի» հետ նոր պայմանագրի ստորագրմամբ

«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը չի կողմնորոշվում ակումբում իր ապագայի հարցում, հայտնում է Evening Standard-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ 28-ամյա ռմբարկուն ներկայումս հետաքրքրված չէ լոնդոնյան ակումբի հետ պայմանագրի երկարաձգմամբ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիացի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր տրանսֆերային նպատակն է։

Հարձակվողի գործող պայմանագիրը «խցանների» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

2021/22 մրցաշրջանում Քեյնը բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 խաղ՝ դառնալով 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։