Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել «Ռեյնջերսից» կրած պարտությունից հետո։
Ինչպես հայտնում է Sky Sport-ը՝ Հանս-Յոահիմ Վատցկեն, Միխայել Ցորկը և Սեբաստիան Կելը հանդիպել են թիմի գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեի հետ՝ քննարկելու իրենց երկրորդ անընդմեջ պարտությունից (2:5 Լևերկուզենի «Բայերից» և 2:4՝ «Ռեյնջերսից») հետո ստեղծված իրավիճակը:
Ինքը՝ գերմանական ակումբը, հերքել է հանդիպման մասին տեղեկությունը։
Նշվում է, որ «Բորուսիան» ներկայումս չի քննարկում 45-ամյա մարզչի պաշտոնանկության հարցը, սակայն ղեկավարությունը կարող է դիտարկել նման հնարավորությունը, եթե թիմի հայտնվելը Չեմպիոնների Լիգայում վտանգի տակ լինի։