Ռալֆ Ռանգնիկը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդում» վատ մթնոլորտի մասին լուրերը.
«Ես լսել եմ գրվածի մասին, բայց այն ամենը, ինչ կարող եմ ասել՝ ելնելով իմ փորձից 11-12 շաբաթվա ընթացքում, այն է, որ որոշ ֆուտբոլիստներ դժգոհ էին տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ, քանի որ մենք չափազանց մեծ կազմ ունեինք, և շատ ֆուտբոլիստներ հասկացան, որ չեն կարողանա խաղաժամանակ ստանալու:
Իրավիճակը միանշանակ բարելավվել է։ Հանդերձարանում մթնոլորտն ավելի լավ է, քան մի քանի շաբաթ առաջ էր»,- ասել է Ռալֆ Ռանգնիկը: