Սերխիո Ագուերոն ցանկանում է մարզել Արգենտինայի հավաքականը

Կատալոնական Բարսելոնայի 33-ամյա  նախկին ֆուտբոլիստ Սերխիո Ագուերոն, ով ավարտել է կարիերան սրտի հետ կապված խնդիրների պատճառով, պատրաստ է օգնել ազգային թիմին և մարզչական շտաբ մտնել Քաթարում կայանալիք ԱԱ-2022-ում։

Ես ուզում եմ այնտեղ լինել, բայց ո՞րն է իմ դերը: Իրականությունն այն է, որ եթե գնամ աշխարհի առաջնություն, տղաների կողքին կլինեմ, կմարզեմ նրանց։

Ցանկանում եմ այնտեղ լինել, որպեսզի մոտիվացնեմ տղաներին»,-  ասել է Ագուերոն: