«Յուվենտուսի» կազմում վնասվածքները գնալով շատանում են

«Յուվենտուսի» մի քանի ֆուտբոլիստներ վնասվածք են ստացել Իտալիայի առաջնության 26-րդ տուրի՝ «Տորինոյի» դեմ խաղում (1:1):

Նախախաղային մարզման ժամանակ վնասվածք է ստացել պաշտպան Դանիելե Ռուգանին: Նրան մեկնարկային կազմում փոխարինեց Լուկա Պելեգրինին։

Հանդիպման ընթացքում վնասվածք  ստացավ,նաևՊելեգրինին։ Ընդմիջմանը նրան փոխարինեց Մատիա Դե Շիլյոն։

Դրանից հետո վնասվածք  ստացավ, նաև հարձակվող Պաուլո Դիբալան։ 54-րդ րոպեին նրան փոխարինեց Ուեսթոն Մաքքենին։

Վնասվածքների լրջության մասին դեռ տեղեկություններ չկան: