Ջեյմի Կարագեր. «Մանչեսթեր Յունայթեդը» սխալվեց՝ ձեռք բերելով նրան անցյալ ամառ»

«Լիվերպուլի» նախկին պաշտպան և անգլիական հեռուստատեսության փորձագետ Ջեյմի Կարագերը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չպետք է պայմանագիր կնքեր հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ անցած ամառ:

«Կրիշտիանու Ռոնալդուի անգնահատելի ներդրումը «Մանչեսթեր Յունայթեդի»՝ «Բրայթոնի» նկատմամբ տարած հաղթանակի մեջ հիշեցնում է գոլերի հանդեպ նրա կրքի մասին:

Բայց դա չի փոխում իրականությունը. «Մանչեսթեր Յունայթեդը» սխալվեց՝ ձեռք բերելով նրան անցյալ ամառ»,- Կարագերի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։