Դիեգո Սիմեոնեն կարող է գլխավորել մեկ այլ գրանդ ակումբ

Le10sport-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիական ՊՍԺ-ն որորշել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո բաժանվել թիմի արգենտինացի գլխավոր մարզիչ՝ Մաուրիսյո Պոչետինոյից:

Որպես մասնագետի հավանական փոխարինող դիտարկվում է Մադրիդի Ատլետիկոյի մարզիչ՝ Դիեգո Սիմեոնեն, ով ամռանը կարող է հեռանալ իսպանական ակումբից:

Ֆրանսիական ակումբը կսկսի բանակցությունները մասնագետի հետ՝ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Հատկանշական է, որ Դիեգոն, նույնպես դեմ չէ գլխավորել ՊՍԺ-ն: