Ռալֆ Ռանգնիկը հերքել է «Մանչեսթեր Յունայթեդում» ավագի փոփոխության մասին լուրերը:
Ավելի վաղ Mirror-ը հայտնել էր, որ Հարի Մագուայրը կոնֆլիկտ է ունեցել Կրիշտիանու Ռոնալդուի հետ ավագի թևկապի պատճառով։
«Սա կատարյալ անհեթեթություն է։ Երբեք չեմ խոսել ավագին փոխելու մասին, ոչ մի ֆուտբոլիստի հետ։ Հարրին գիտի դա, ինչպես և Կրիշտիանուն:
Ինձ համար այս հարցը երբեք խնդիր չի եղել։ Ես ընտրում եմ ավագին, և որևէ մեկի հետ դրա մասին խոսելու պատճառ չունեմ։
Հարրին ավագն է և դա չի փոխվի»,- ասել է Ռալֆը