Թոմաս Տուխելը «Չելսիին» չի համարում Պրեմիեր Լիգայում հաղթողի հավակնորդ։
«Ամեն ինչ բավական բարդ է։ Դա մարտահրավեր է, և մենք ընդունում ենք այն:
16 միավոր հետ մնալը վատ է, բայց իրականությունն այդպիսին է։
Իրատեսական մոտեցում է պետք, ուստի մենք չպետք է երազանքների տրվենք, երբ մտածում ենք Պրեմիեր Լիգայում հաղթելու մասին։
Պետք է գիտակցենք, որ այժմ մենք պայքարում ենք լավագույն քառյակում տեղի համար»,- ասել է գերմանացին։