Դիեգո Մարադոնայի որդին խոսել է «Բարսելոնա»-«Նապոլի» հանդիպման մասին.
Դիեգո Մարադոնա կրտսերը պատասխանել է այն հարցին, թե ում կերկրպագեր իր հայրը:
Մարադոնա ավագը հանդես է եկել երկու թիմերում: Նա «Բարսելոնայում» խաղացել է 1982-1984 թվականներին, իսկ «Նապոլիում»՝ 1984-1991 թվականներին։
«Դա, անշուշտ, նրա խաղը կլիներ, հաշվի առնելով այն ամենը ինչ նա տվել է երկու թիմերին, բայց կարծում եմ հայրս կերկրպագեր իտալացիներին»,- ասել է նա: