«Բարսելոնան» հետաքրքրված է Մենխենգլադբախի «Բորուսիայի» կենտրոնական պաշտպան Մատիաս Գինտերով։
Ինչպես հայտնում է Bild-ը, 28-ամյա ֆուտբոլիստը ամառային տրանսֆերային պատուհանի համար «Բարսայի» հավանական ձեռքբերումների ցուցակում է:
Որոշ ժամանակ առաջ հաղորդվում էր, որ Գինտերը ամռանը հեռանում է «Բորուսիայից» ազատ գործակալի կարգավիճակով, ինչը գրավում է «Բարսային», որը կենտրոնացած է ազատ գործակալներ ձեռք բերելու վրա: