Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Լիվերպուլը» 2:0 հաշվով հաղթեց «Ինտերին»:
Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի համար այդ հաղթանակը 50-րդն էր մրցաշարում։ Կլոպն 8-րդ մարզիչն է, ով եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում 50 հաղթանակ է տոնել։ Բացի այդ, նա առաջին գերմանացի մասնագետն է, ով հասել է այդ ցուցանիշին:
Չեմպիոնների Լիգայում հաղթանակների թվով ռեկորդակիրը «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն է (102 հաղթանակ), ում հաջորդում են Կառլո Անչելոտտին (94), Պեպ Գվարդիոլան (91), Արսեն Վենգերը (86), Ժոզե Մոուրինյոն (81), Լուի վան Գալը (57) և Ռաֆայել Բենիտեսը (53):