էնդրյու Ռոբերտսոնը՝ «Ինտերի» նկատմամբ հաղթանակի մասին. «Խնդիրը դեռ լուծված չէ»

«Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը խոսել է ՉԼ 1/8 եզրափակչում «Ինտերի» նկատմամբ տարած արտագնա հաղթանակի (2:0) մասին:

«Ֆիրմինուն գլխի հիանալի հարված կատարեց, իսկ հետո մենք կարողացանք երկրորդ գոլը խփել: Խնդիրը դեռ լուծված չէ, բայց մենք կարող ենք գոհ լինել այսօրվա արդյունքից։ «Ինտերը» շատ լավ թիմ է և, անշուշտ, կփորձի մեզ համար խնդիրներ առաջացնել «Էնֆիլդում»: Մենք պետք է ցուցադրենք մեր լավագույն խաղը»,- Ռոբերտսոնի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 8-ին։ Այս մրցաշրջանից սկսած եվրագավաթներում արտագնա գոլերի կանոնը չի գործում։