«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի՝ կատալոնական ակումբից ՊՍԺ տեղափոխության մասին։
«Նա շատ բան արեց ինձ համար, ինձ դուր էր գալիս խաղալ նրա հետ, բայց իրականությունն այն է, որ նա հեռացավ:
Ես լավ եմ լեզու գտնում թիմի շատ ֆուտբոլիստների հետ, և մենք կարող ենք լավ զույգ կազմել, ինչպես դա անում էինք Լեոյի հետ:
Ես կարոտում եմ Մեսսիին, քանի որ նա աշխարհի լավագույն խաղացողն է»,- իսպանացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն: