Թոնի Կրոս. «Դա պաշտպանի լավագույն խաղն էր, որը ես տեսել եմ խաղադաշտում»

Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Թոնի Կրոսը վերհիշել է գերմանացի պաշտպան Ժերոմ Բոատենգի խաղը 2014 թվականի աշխարհի հաղթական առաջնությունում։

«Եզրափակչում Բոատենգը հիանալի խաղ ցուցադրեց: Արգենտինայի հավաքականը լավ հարձակողական խաղացողներ ուներ, և ես հիշում եմ, թե ինչպես էր նա պաշտպանվում:

Դա, հավանաբար, պաշտպանի լավագույն խաղն էր, որը երբևէ տեսել եմ խաղադաշտում»,- ասել է Կրոսը եղբոր՝ Ֆելիքսի հետ փոդքաստում:

Հիշեցնենք, որ Գերմանիայի ընտրանին Արգենտինայի հետ եզրափակիչ խաղում 1:0 հաշվով հաղթանակ տարավ: