Տիբո Կուրտուան անկասելի է. Բելգիացին տպավորիչ նվաճման է հասել

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ​​Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում հետ մղեց ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի իրացրած 11 մետրանոցը։

29-ամյա բելգիացի դարպասապահը բոլոր մրցաշարերում երրորդ անընդմեջ 11 մետրանոցն է հետ մղում:

Նախկինում նա շեղել էր «Վալենսիայի» հարձակվող Գոնսալո Գուեդեշի հարվածը Լա Լիգայում և «Ատլետիկի» հարձակվող Ռաուլ Գարսիայի հարվածը՝ Իսպանիայի սուպերգավաթի խաղում:

Ընդհանուր առմամբ, «Ռեալում» անցկացրած ժամանակահատվածում  Տիբոյի դարպասին նշանակվել է 24 մետրանոց, 18 անգամ մրցակիցները գրավել են դարպասը, 5 անգամ դարպասապահը հետ է մղել հարվածները, 1 անգամ՝ մրցակիցը վրիպել է։