Ժերար Պիկեն խորհուրդ է տվել Ժոան Լապորտային Մեսսիի վերաբերյալ

Հայտնի են դարձել «Բարսելոնայից» հարձակվող Լիոնել Մեսսիի հեռանալու մանրամասները։

Ինչպես հայտնում է El País-ը, կատալոնացիների պաշտպան Ժերար Պիկեն խոսել է ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հետ և առաջարկել նրան չերկարաձգել պայմանագիրը Մեսսիի հետ։

«Առանց Լեոյի ֆինանսական ֆեյր-փլեյի խնդիրը կլուծվի»,- այն ժամանակ ասել է Պիկեն: