Սերխիո Ագուերո. «Երբ հայտնվեցի հիվանդանոցում, հասկացա, որ ամեն ինչ լուրջ է»

«Բարսելոնայի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն խոսել է սրտի հետ կապված խնդիրների մասին, որոնք ստիպել են իրեն ավարտել կարիերան։

«Հիմա, երբ փորձում եմ ֆուտբոլ խաղալ, շունչս կտրվում է: Երբեմն մտածում եմ՝ կարո՞ղ եմ արդյոք նորից վազել: Ես պարզապես զգում եմ, որ սիրտս ճիշտ չի աշխատում:

Առաջին 15 օրերը սարսափելի էին, երբ դեպքը պատահեց, մտածեցի, որ լուրջ բան չի եղել, բայց երբ հայտնվեցի հիվանդանոցում, հասկացա, որ ամեն ինչ լուրջ է»,- գրել է Ագուերոն թվիթերում։