«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը շարունակում է ապաքինվել վնասվածքից, հաղորդում է Marca պարբերականը:
Հոլանդացի ֆուտբոլիստը մկանային խնդիրների պատճառով չի խաղացել հունվարի 12-ից։ Ըստ աղբյուրի՝ նա այս շաբաթ բաց կթողնի Եվրոպա Լիգայում «Նապոլիի» և Լա Լիգայում՝ «Վալենսիայի» դեմ խաղերը:
Շանսեր կան, որ 27-ամյա խաղացողը մարզավիճակ կհավաքի փետրվարի 24-ին կայանալիք նեապոլիտանական ակումբի դեմ պատասխան հանդիպման համար:
Այս մրցաշրջանում Դեպայը Լա Լիգայում անցկացրել է 16 հանդիպում և դարձել 8 գոլի հեղինակ: