Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի դեմ առաջին խաղից առաջ գնահատել է փարիզյան ակումբի հարձակվողներ Լիոնել Մեսսիի, Կիլիան Մբապպեի և Նեյմարի խաղը։
Մեսսիի մասին
«Իհարկե, Ֆրանսիայում մարդիկ ավելի շատ գոլեր են պահանջում, բայց, իմ կարծիքով, նա արտասովոր ֆուտբոլիստ է, և Մեսսիի մասին խոսելը նշանակում է խոսել ֆուտբոլի մասին»:
Մբապպեի մասին
«Կիլիանի դեմ խաղալն առանձնահատուկ բան է, մենք միասին խաղացել ենք Ֆրանսիայի հավաքականում:
Նեյմարի մասին
«Նա բարձրակարգ խաղացող է: Չգիտեմ, թե արդյոք նա պատրաստ է 100%-ով, բայց խաղի ելքը կախված չէ մեկ ֆուտբոլիստից: Ճիշտ է, որ նա շատ լավ խաղացող է և շատ ուժեղ»,- ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Diario Sport-ը: