«Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը կարող է վերադառնալ Իսպանիա

«Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը կարող է լքել իտալական ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա խաղացողի հետ պայմանագրի երկարաձգման բանակցությունները բարդ են ընթանում։ Ավելի վաղ կիսապաշտպանը մերժել էր «Նյուքասլի» առաջարկը, սակայն չէր բացառել Իսպանիայի առաջնություն վերադառնալու տարբերակը։

Ռուիսն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 24 խաղի՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Հեղինակավոր Transfermarkt պորտալն իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։