Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը կիսվել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալ» – ՊՍԺ խաղից ունեցած սպասելիքներով։ Լեգենդար նախկին ֆուտբոլիստը ոչ վաղ անցյալում հանդես է եկել այդ երկու ակումբի կազմում:
«Եթե նայենք ֆուտբոլիստներին, երկու թիմերի պատմությանը, երկու քաղաքների երկրպագուների կիրքին, ապա կտեսնենք, որ այս հանդիպումը երազանք է ցանկացած երկրպագուի համար: Անգամ ուրախ եմ, որ ներկա չեմ լինի մարզադաշտում։
Ինձ համար շատ հուզիչ կլիներ մարզադաշտից դիտել այս երկու թիմի միջև հանդիպումը, որոնց կազմում ես խաղացել եմ։ Նախընտրում եմ այս խաղը դիտել տանը։ Ես տոնելու եմ յուրաքանչյուր գոլը՝ անկախ նրանից, թե որ թիմը կխփի»,- Բեքհեմի խոսքերն է մեջբերում իսպանական Marca-ն։