Կարիմ Բենզեմա. «Վաղ է ասել, որ կարիերաս կավարտեմ Ֆրանսիայում»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման դեռ պատրաստ չէ խոսել այն մասին, թե արդյոք պլանավորում է կարիերան ավարտել հայրենիքում: 34-ամյա ֆրանսիացու պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։ Ավելի վաղ ԶԼՄ-ները գրում էին, որ հարձակվողը կարող է կարիերան ավարտել «Լիոնում», որտեղ նա սկսել է կարիերան:

«Այս պահին ես կենտրոնացած եմ «Ռեալի» վրա։ Ամեն տարի շարունակելու եմ աշխատել։

Վաղ է ասել, որ կարիերաս կավարտեմ Ֆրանսիայում։ Ես ինձ լավ եմ զգում Մադրիդում, և «Ռեալն» ինձ համար աշխարհի լավագույն ակումբն է»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում Real Madrid Info թվիթերյան էջը: