«Պորտուի» պաշտպան Պեպեն կարող է երկար ժամանակով որակազրկվել։ Այս մասին հայտնում է A Bola-ն:
«Սպորտինգի» դեմ խաղի վերջնամասում (2:2) թիմերի ֆուտբոլիստների և անձնակազմի միջև ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ 38-ամյա Պեպեն հարվածել է լիսաբոնյան ակումբի տնօրենին, ինչը մրցավար Ժոաո Պինյերոն արձանագրել է իր զեկույցում։
Համաձայն լիգայի կարգապահական կանոնակարգի՝ պորտուգալացի ֆուտբոլիստը կարող է որակազրկվել 2 ամսից մինչև 2 տարի ժամկետով։
Նույն պատիժը սպառնում է «Սպորտինգի» խաղացող Բրունո Տաբատեին, ով հրել է «Պորտուի» տնօրենին։