«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լարված փոխհարաբերությունների մեջ է գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկի հետ։
Ինչպես տեղեկացնում է As-ը՝ պորտուգալացին կարծում է, որ գերմանացի մասնագետը բավարար մակարդակ չունի «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու համար։ Նա քննադատում է Ռալֆի մեթոդները։
Իր հերթին Ռանգնիկը դժգոհ է Կրիշտիանուի խաղից։ Սակայն 63-ամյա մարզիչը չունի «Յունայթեդի» հեղինակություն վայելող ֆուտբոլիստների աջակցությունը հանդերձարանում:
Հիշեցնենք, որ 37-ամյա Ռոնալդուն 2022 թվականին դեռևս գոլ չի խփել «կարմիր սատանաների» կազմում՝ 6 խաղ անընդմեջ: