Ինչպես արդեն հայտնել էինք, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին մտածում էր ակումբից հեռանալու մասին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այնուամենայնիվ, ուրուգվայցին որոշել է մնալ թիմում մինչև մրցաշրջանի ավարտը՝ մարզիչ Ռալֆ Ռանգնիկի հետ խոսելուց հետո։
Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։