«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն ներողություն է խնդրել «Էսպանյոլի» հետ դերբիում (2:2) իր պահվածքի համար։
22-ամյա ուրուգվայցին, ով փոխարինվել է առաջին խաղակեսից հետո, կոնֆլիկտ է ունեցել Նիկո Մելամեդի հետ։
«Էսպանյոլի» կիսապաշտպանը հեռացվել է խաղադաշտից «Բարսայի» պաշտպան Ժերար Պիկեի հետ բախումից հետո։
Երբ Նիկոն շարժվում էր դեպի հանդերձարան, Ռոնալդը երկու մատ է ցույց տվել մրցակցին՝ նկատի ունենալով նրա վերադարձը Սեգունդա:
«Ցանկանում եմ ներողություն խնդրել իմ վատ ժեստի համար»,- ասել է Ռոնալդը: