Ռաջա Նայնգոլան. «Ես թքած ունեմ փողի վրա»

«Անտվերպենի» կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը խոսել է եվրոպական որոշ թոփ ակումբներ տեղափոխվելուց հրաժարվելու մասին։

«Ես թքած ունեմ փողի վրա. Եթե ​​մտածեի փողի մասին, կարիերաս այլ կերպ կդասավորվեր։

Երբ ես «Ռոմայում» էի, կարող էի տեղափոխվել «Յուվենտուս», կամ «Չելսի», բայց նախընտրեցի մնալ այն քաղաքում, որտեղ ինձ միշտ լավ են ընդունել որպես ֆուտբոլիստ և որպես մարդ»,- ասել է Ռաջան: